04/09/2020

Հայաստանը 3 օր է՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը. Արսեն Թորոսյան

Հայաստանը 3 օր է՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը. Արսեն Թորոսյան

Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրերի համաձայն այդ դեղամիջոցը կորոնավիրուսից արդեն իսկ բուժել է մի քանի տասնյակ հիվանդի ամբողջ աշխարհում։

«Մենք ունենք «Հիդրոքսիլ քլորոքուին», որով արդեն 3 օր է, ինչ բուժում ենք կորոնավիրուսով վարակված մեր պացիենտներին։ Մինչ այդ ունեինք երկու դեղի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, ինչով նույնպես բուժում էինք մեր բազմաթիվ պացիենտրներին։ Դեռ սեփական փորձի հիման վրա եզրակացություններ անելը վաղ է, քանի որ շատ քիչ օր է անցել, և քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել։ Մենք հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, մեր գործընկերների՝ Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքներն արագ կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների համար կիրառել։

Նախնական որոշում ունենք, որ «Հիդրոքսիլ քլորոքուինը» «Ազիթրոմիցինի» հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ դեղամիջոցը տրվում է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտներին։

168.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: