05/27/2020

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն կորուստներ կրելով հետ է շպրտել ելման դիրքեր. Արցախի ՊՆ

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն կորուստներ կրելով հետ է շպրտել ելման դիրքեր. Արցախի ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝  առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:    


© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: